Պակիստանում ձերբակալվել է իրանական «Ջունդուլլահ» (Ալլահի զինվորներ) խմբավորման ղեկավար Աբդուլռաուֆ Ռիգին, հաղորդում է IRNA գործակալությունը:
Հունիսին մահապատժի ենթարկված Աբդուլմալեք Ռիգիին փոխարինած Աբդուլառաուֆ Ռիգին ձերբակալվել է դեկտեմբերի 23-ի երեկոյան:
«Ջունդուլլահ» խմբավորումը բելուջական սուննիների խմբավորում է, ստեղծվել է 2003թ. եւ գործում է ինչպես իրանական տարածքում, այնպես էլ պակիստանյան Բելուջիստան նահանգում: Իրանի իշխանությունները խմբավորմանը մեղադրում են սպանությունների, զինված թալանի, առեւանգումների, պայթյունների եւ դիվերսիաների մեջ:
Իրանի պնդմամբ, խմբավորումը կապված է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ:





























