Instagram-ի օգտատերերը քննադատել են ծրագրի թարմացումը, որի արդյունքում առաջարկվող գրառումները սկսել են երեւալ հիմնական լրահոսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նորարարության շնորհիվ ծառայությունը ցուցադրում է լուսանկարներ, որոնք, որպես կանոն, գնահատվել են օգտատերերի ընկերների կողմից: Հեղինակների մտահաղացման համաձայն՝ նման հրապարակումները պետք է գոհացնեին օգտատերերին: Սա այս պարագայում, որ  նման բովանդակությունը կարելի է առանձնացնել միայն հատուկ նշումով:

Չնայած Instagram-ը պահպանել է գործառույթի անջատման հնարավորությունը, թարմացումը առաջ է բերել բացասական արձագանքը։ Օգտատերերը պահանջել են չեղարկել այս փոփոխությունը, իսկ հետո վերականգնել ժամանակագրական կարգով ցույց տալու հնարավորությունը։ 

Instagram-ը սմարթֆոնների ու պլանշետների համար ծրագիր է, որը թույլ է տալիս լուսանկարներ եւ տեսանյութեր  անել եւ կիսվել դրանք ընկերների հետ։