Տնտեսական զարգացումն ապահովելու համար Իրանը ոչ Եվրոպայի կարիքն ունի, ոչ՝ ԱՄՆ-ի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ Ստամբուլում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ավարտից հետո:
«Իրանի նկատմամբ էմբարգոն (տնտեսական սահմանափակումներ) 30 տարվա պատմություն ունի, իսկ նրանք, ովքեր կիրառել են այն, հետամնաց քաղաքական գործիչներ են, ովքեր չգիտեն ժամանակակից աշխարհի պայմանները»,- ասել է Ահմադինեժադը: Նրա խոսքով, էմբարգոն մտցնելուց հետո Իրանի տնտեսության աճի տեմպերը նույնիսկ մեծացել են: «Մենք ոչ ոքի վրա ուշադրություն չենք դարձնում եւ էմբարգոն ոչ մի արդյունք չի տալիս»,- Իրանի նախագահի խոսքերն է մեջբերել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























