BadBurrito78 անունով Reddit-ի օգտագործողը ֆորումում դժգոհել է, որ իր iPad պլանշետը արգելափակվել է 47 տարով, հաղորդում է «Լենտա»-ն:
Գաջեթի տերը նշել է, նա մոտ 3 տարի չի օգտվել iPad-ից: Վերջերս նա որոշել է միացնել սարքը, սակայն էկրանին գրություն է հայտնվել այն մասին, որը սարքը ապաակտիվացվել է: Օգտագործողին խնդրել են կրկին փորձել սարքը միացնել 24,735,744 րոպե անց (մոտ 47 տարի):
Պարզվել է, որ պլանշետը երկար ժամանակ չօգտագործվելու պատճառով ջնջել է բոլոր կարգավորումները եւ վերադարձել կանխադրված օրվան՝ 1970 թվականի հունվարի 1-ին: Միացնելուց հետո գաջեթը համեմատել է ժամանակը եւ սխալ արձանագրել:
Դեռ հայտնի չէ, թե օգտագործողը ինչպես կլուծի խնդիրը, սակայն մեկնաբանություններում նրան հուշել են, որ կարելի է փոխել ամսաթվերը՝ պլանշետը միացնելով համակարգչին:




























