Դեկտեմբերի 23-ի գիշերը Մոսկվայի հյուսիսում անհայտ անձինք ինքնաձիգից գնդակահարել են մի տղամարդու: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը Վրաստանի 33-ամյա մի քաղաքացի է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով ոստիկանության գլխավոր վարչությունը, դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են Կալաշնիկովի ինքնաձիգը, եւ տասնյակ պարկուճներ: Դեպքի առիթվ քրեական գործ է հարուցվել:

Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, տուժածը դեռ կենդանի է եղել, սակայն վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ, եւ նա շուտով մահացել է: