Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին հերքել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Ստամբուլում արած հատարարությունը, թե ինքը տեղյակ է  եղել իր առաջիկա պաշտոնանկության մասին, հաղորդում է Mehr գործակալությունը:

Նշենք, որ Ահմադինեժադը BBC-ի հարցին ի պատասխան նշել էր, որ Մոթաքին տեղեկացված է եղել իր պաշտոնանկության մասին:

Մոթաքին պաշտոնանկ էր արվել դեկտեմբերի 13-ին Սենեգալ կատարած պաշտոնական այցի ժամանակ, իսկ նրա փոխարեն նշանակվել էր Ալի Աքբար Սալեհին:

Իր հարցազրույցում Մոթաքին ասել է, որ «տեղեկացված չի եղել իր պաշտոնանկության մասին»: Նա իր պաշտոնանկությունը «ոչ դիվանագիտական, ոչ իսլամական եւ վիրավորական է անվանել»: