Իրանի քաղաքացիները, որոնք իրենց արտաքինում չեն պահպանում իսլամի կանոնները, այլեւս չեն  կալանավորվելու: Այս մասին հայտարարել է Թեհրանի ոստիկանական վարչության ղեկավար Հոսեյն Ռախիմին, գրում է «Կոմերսանտը»:

Մայրաքաղաքի ոստիկանության նոր ղեկավարը օգոստոսին էր նշանակվել, իսկ նախորդը՝ Հոսեյն Սաջեդինիան, տարբերվում էր իր խստությամբ: 2016-ի ապրիլին նա հայտարարեց, որ Թեհրանում քաղաքացիական հագուստով մոտ 7 հազար ոստիկան է աշխատում, որոնք հետեւում են արտաքին տեսքում իսլամի կանոնների պահպանմանը:

Թե որքան մարդ է պատժվել եւ կոնկրետ ինչի համար, չի հաղորդվում:

Նոր ղեկավարը նույնպես չի մանրամասնել, թե իսլամի որ կանոնների խախտման համար են մարդկանց այսուհետ ոչ թե կալանավորվելու, այլ հատուկ դաստիարակչական դասընթացների ուղարկելու, որտեղ մոտ 7 հազար աշխատակից է աշխատում: