Դանիական Carlsberg գարեջրային ընկերությունը միլիոնավոր եվրոյի ներդրում է կատարում արհեստական ինտելեկտի ուսումնասիրությունների ոլորտում նոր տեսակի գարեջրի եւ արտադրանքի որակի վերահսկման մեխանիզմների մշակման համար, հաղորդում է Financial Times-ը:
Ընկերության գործընկերներն են Microsoft-ը եւ ուսումնական հաստատությունները:
Carlsberg-ի լաբորատորիայի աշխատակից Յոհեն Ֆորստերի խոսքով՝ տեխնոլոգիայի օգտոգրծումը կօգնի մեկ երրորդով կրճատել գարեջրի նոր համի ստեղծման ժամանակը, որն այժմ 9-ից 24 ամիս է տեւում:
Carlsberg-ը 28 միլիոն կրոն է ներդրել (4 միլիոն դոլար) հետազոտությունների համար, եւս 18 միլիոն կրոն կտրամադրվի Innovation Fund Denmark պետական հիմնադրամի կողմից:
Ֆորստերը նշել է, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել ոչ միայն գարեջրային ոլորտում, այլեւ սննդամթերքի եւ բժշկության արտադրության մեջ:




























