ԱՄՆ-ն ու Իսրայելը պայմանավորվել են համագործակցել Իրանի քաղաքականության դեմ հակազդելու համար եւ գաղտնի համաձայնագիր են կնքել: Այս մասին հաղորդում է Channel 10 News-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝  կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել դեկտեմբերի 12-ին Վաշինգթոնում: Դրա հիմնական կետը հակազդելն է Իրանի միջուկային ծրագրին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել աշխատել Իրանի հետ միջուկային համաձայնագրի թերությունների վերացման ուղղությամբ: Այնուամենայնիվ, Պետքարտուղար Ռիքս Թիլերսոնի խոսքով՝  «Իրանի   հետ թերի գործարքը այլեւս Իրանի նկատմամբ վարվող ԱՄՆ քաղաքականության մեջ կենտրոնական տեղ չի զբաղեցնում»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ նոր ռազմավարություն է ընդունել: Նա նպատակահարմար է  համարել փոխել Իրանի հետ միջուկային համաձայնագրի պայմանները եւ պատժամիջոցներ կիրառել նրա դեմ: