Բրիտանական խորհրդարանը Facebook-ի եւ Twitter-ի սեփականատերերին մինչեւ հունվարի 18-ը ժամանակ է տվել մանրամասն տեղեկությունների տրամադրման համար այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը այդ սոցիալական ցանցերի միջոցով միջամտում «բրեքսիթի» հանրաքվեին, փոխանցում է Kommersant.ru-ն:

Եթե այդ տվյալները ժամանակին չտրամադրվեն, սոցիալական ցանցերի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, գրում է The Guardian-ը՝ վկայակոչեպով  Մեծ Բրիտանիայի մշակույթի, ԶԼՄ-ների եւ սպորտի խորհրդարանական կոմիտեի ղեկավար Դամիան Քոլինզին:

Ավելի վաղ Facebook-ը խոստովանել էր, որ մինչեւ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեն սոցիալական ցանցում ռուսական աղբյուրների կողմից վճարված գովազդ է հրապարակել:

Facebook-ի փոխանցմամբ՝  3 քաղաքական գովազդի համար ռուսական Ինտերնետ-հետազոտությունների գործակալության հետ կապված հաշիվներից 0.97 դոլար է վճարվել: Մինչ հանրաքվեն հրապարակումները հայտնվել են մոտ 200 լրահոսում: