Իտալացի գործարարներ Վինչենցո եւ Ջակոմո Բարբատոները հաղթել են Apple-ի հետ դատական վեճը՝  Սթիվ Ջոբսի անվան կոմերցիոն օգտագործման իրավունքի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով High Snobiety պորտալը:

2012-ին եղբայրները գրանցել էին Steve Jobs ապրանքանիշը, որը այդ ժամանակ ազատ էր: Ըստ նրանց՝ Apple-ը «նույնիսկ չի մտածել» գրանցել ընկերության հիմնադրի անվան նկատմամբ իր իրավունքները:

Մտավոր սեփականության եվրոպական գերատեսչությունը (EUIPO) գրանցումը օրինական է ճանաչել, սակայն Apple-ի դատավարությունը ձգվեց եւս երեք տարի:

Իտալացի գործարարները պնդում էին, որ Սթիվ Ջոբսի անունը օրենքով չի պատկանում ամերիկյան ընկերությանը: Բացի այդ, վեճը ընթանում էր նաեւ Steve Jobs ընկերության տարբերանշանի՝ կողքից կծված J տառի շուրջ:

Apple-ի իրավաբանների կարծիքով՝ երկու ապրանքանիշերի տարբերանշանները շփոթության աստիճանի նման են: Դատարանը, սակայն, անհամաձայնություն է հայտնել այս փաստարկի հետ:

Steve Jobs ապրանքանիշը տարբեր տեսակի հագուստ է արտադրվում: Բարբատո եղբայրները նախատեսում է նաեւ սմարթֆոններ ստեղծել, իհարկե՝ Android պլատֆորմի հիման վրա: