Հայաստանի հաջորդ նախագահը լինելու է Սերժ Սարգսյանը: Մամուլի ասուլիսում նման համոզմունք է հայտնել նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է վստահ, Հովսեփյանը կրկնել է իր խոսքերը. «Ես ոչ միայն պարզապես վստահ եմ, որ Հայաստանի հաջորդ նախագահը լինելու է Սերժ Սարգսյանը, այլ ավելի քան վստահ եմ»:

Նշենք, որ նախագահական ընտրությունները Հայաստանում կայանալու են 2013թ., սակայն Սերժ Սարգսյանը դեռ պաշտոնապես չի հայտնել առաջադրվելու իր ցանկության մասին: