Իշխանության գործողությունների մեջ անտրամաբանական շատ բան կա, օրինակ, վերջին կադրային փոփոխությունները։ Դեկտեմբերի 24-ին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
«Երկրում առկա սոցիալական, տնտեսական եւ քաղաքական խնդիրները լուծելու համար առանձին կադրային փոփոխությունները չեն կարող օգնել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։ Օրինակ, անտրամաբանական է, որ նախարարին պատժում են այն բանի համար, որ նա չի պատժել համապատասխան անձին, որը, սակայն, մինչ այժմ շարունակում է աշխատել։ Իշխանությունների իրականացրած կադրային այս փոփոխություներն իրականում ժողովրդի համակրանքը շահելու նպատակն ունեն։ Խոսում են կաշառակերության հանդեպ զրո տոկոս անհանդուրժողականություն մասին, բայց մինչեւ հիմա 100 տոկոս հանդուրժողականություն է դրսեւորվել կոռուպցիայի եւ գողության (այդ թվում՝ ընտրությունների ժամանակ ինձ տրված ձայների) հանդեպ»,- ասաց Դեմիճյանը։
Հարցին, թե ի՞նչ կերպ կմեկնաբանի ՀՀԿ-ԲՀԿ ներիշխանական հակամարտությունը, Դեմիրճյանն ասաց, որ զերծ կմնա մեկնաբանությունից, քանի որ հետաքրքված չէ այդ ամենով։ «Իրական ընդդիմությունն իր հույսը չպետք է դնի իշխանական ուժերի տարաձայնությունների վրա, որոնք այսօր կան, վաղը՝ չկան»,- նշեց նա։





























