Google ընկերությունն առանց առանձնահատուկ աղմուկի դադարեցրել է Pixel C հիբրիդային պլանշետի վաճառքները։ Այն արդեն անհետացել է Google Store առցանց խանութից։ Այդ փաստին ուշադրություն է դարձրել AndroidPolice կայքը, գրում է Ferra-ն։
Այժմ Pixel C-ի էջը վերահղվում է Pixelbook-ի վրա՝ վկայելով քրոմբուքերի վրա Google-ի ակցետների տեղափոխումը։
Google Pixel C պլանշետը վաճառքում հայտնվել էր 2015 թ. դեկտեմբերին, եւ ԱՄՆ-ում վաճառվում էր 499 դոլարով 32 ԳԲ-անոց բազային մոդելի, եւ 599 դшլար՝ 64 ԳԲ-անոց մոդելի համար։ Պաշտոնապես պլանշետի հետ առաջարկվում էր սմարթ-ստեղնաշար, սարքն ուներ 10,2 դյույմ էկրան եւ աշխատում էր Android 6.0 Marshmallow համակարգով։




























