Պետերբուրգի ոստիկանները ձերբակալել են չորս վրաստանցիների՝ ավազակային հարձակումների համար:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալթը», վկայակոչելով ոստիկանությունը, ձերբակալվածներից 2-ը Վրաստանի քաղաքացիներ են: Նրանց կասկածում են Սանկտ-Պետերբուրգի տարածքում, հանդուգն ավազակային հարձակումներ գործելու մեջ:

Դեկտեմբերի 9-ին նրանք ատրճանակի սպառնալիքով հարձակում են գործել խաղային ավտոմատների սրահի վրա եւ գողացել 35 հազար ռուբլի:

Ոստիկանները կարծում են, որ ձերբակալվածները մեղսակից են թալանի այլ դեպքերի մեջ: