Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ ներկա գտնվել այնտեղ կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք: