Երեւանի քաղաքապետը պաշտոնից զրկվեց ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները որոշել էին արդարացի վարվել, այլ ուղղակի նախագահի ու քաղաքապետի շահերը չէին համընկել: Այսօր՝ դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:
«Մինչ այդ էլ ծեծի ու ծեծկռտուքի դեպքեր եղել են, սակայն համապատասխան արձագանքներ չեն գտել»,-նշեց պատգամավորը` հավելելով, որ քիչ չեն դեպքերը, որ իշխանության խոսքն ու գործը չեն համընկնում` չնայած` նախագահն իր ելույթներում հակառակն է համոզում:
«Բավական է հիշեցնել մարտի 1-ի դեպքերը, լրագրողների հանդեպ բռնությունները, քաղբանտարկյալների խնդիրը` պատկերացնելու համար, թե երկրում ինչ է կատարվում»,-ընդգծեց Ա. Բախշյանը:





























