Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է վերջին օրերին երկրում ծագած բողոքի ակցիաները։ Նա ընդունել է քաղաքացիների բողոքելու իրավունքը, եթե դրանք բռնությունների չեն վերաճում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Press TV-ն։

«Բողոքն ու քննադատությունը քաղաքացիների սահմանադրական իրավունքն են, եթե դրանք տարբերվում են բռնությունից եւ հանրային սեփականությանը վնաս հասցնելուց»,- ասել է Ռոհանին։

Հինգշաբթի իրանական Մեշհեդում բողոքի լայնածավալ ակցիաներ են կայացել, որոնց մասնակցել են մոտ 200 մարդ։ Ցուցարարները բողոքել են Իրանում տնտեսական իրավիճակի դեմ եւ հակակառավարական կարգախոսներ վանարկել։ Ոստիկանությունը ձերբակալել է 52 մարդու։