Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ Երեւանի պետական կրկեսը ամանորի նախաշեմին՝ սեփական նախատոնական միջոցառումների կողքին, որպես այլընտրանք՝ իր հանդիսատեսին է ներկայացնում նաեւ ռուսական կրկեսի ամանորյա ներկայացումներ։ Այս տարի, սակայն, ինչպես տեղեկացավ NEWS.am-ի թղթակիցը պետկրկեսի աշխատակցից, ռուսական կրկեսը Հայաստանում Նոր տարվա օրերին ելույթներ չի ունենա։
Ամեն դեպքում, Երեւանի պետական կրկեսը դեկտեմբերի 25-ից 30-ն իր հանդիսատեսին կներկայացնի բացառությամբ հայ արտիստների մասնակցությամբ բեմադրված «Կրկեսային հրաշքներ» խորագրով «տոնածառային հանդեսներ» , որոնց տոմսերի արժեքը, կրկեսի աշխատակցի խոսքով, կտատանվի 1000-ից 2000 դրամի սահմաններում։ Ամանորյա ներկայացումները կվերսկսվեն հունվարի 3-ին եւ կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը։
NEWS.am-ի թղթակիցը նաեւ տեղեկացավ, որ կրկեսի շենք ջեռուցվում է։





























