«Նաիրիտ» գործարանը դեռ չի մարել «Հայկական էլեկտրացանցերին» էլեկտրաէներգիայի մատակարարումների գծով գոյացած 1 մլրդ դրամ (մոտ 2,8 մլն դոլար) պարտքը։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը շարունակում է «Նաիրիտին» ոչ մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարարել՝ ոչ արտադրական կարիքների նհամար, որի դիմաց գործարանը կանոնավոր վճարում է։
Ինչ վերաբերում է հիմնական պարտքին՝ ապա Ե. Գլադունչիկը հույս հայտնեց, որ այն կմարվի «Նաիրիտի» աշխատելուց հետո։ «Սպասում ենք, որ սկսի աշխատել, եթե աշխատի՝ այդ խնդիրը ինքնստինքյան կլուծվի։ Այդ պարտքը էապես չի ազդում մեր ընկերության վրա, մենք դա չենք զգում»,- ասաց Ե. Գլադունչիկը։
Նա նաեւ նշեց, որ որեւէ այլ գործարան կամ կազմակերպություն էլեկտրաէներգիայի պարտքեր չի կուտակել։





























