Սոցիալական ցանցերը ժամանակավորապես են արգելափակվել: Այդ մասին հայտարարել է Իրանի հաղորդակցության եւ կապի նախարար Մոհամմադ Ջավադ Ազերի Ջահրոմին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սոցիալական ցանցերի մշտական արգելափակման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կարծես թե նրանց նպատակն է սոցիալական դժգոհության եւ հոռետեսության ստեղծումը»,-իր թվիթերյան էջում գրել է Մոհամմադ Ջավադ Ազերի Ջահրոմին՝ չհստակեցնելով, թե ում նկատի ունի։
Ավելի վաղ Իրանից հաղորդել էին, որ բողոքի ցուլցերի ֆոնին իշխանություններն արգելափակել են որոշ կայքեր: Telegram-ի հեղինակ Պավել Դուրովը հաստատել էր, որ մեսենջերն արգելափակված է Իրանի տարածքում:




























