Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ներկայումս իրավիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Նրա խոսքով՝ սահմանին իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է եւ այս պահին որեւէ միջադեպ տեղի չի ունեցել:




























