Իրանում բողոքի շարժումները նախկինում էլ են եղել են, բայց այժմ բողոքի ակցիաների պատճառը կարող է շուկայում գների չարաշահումը լինել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է իրանագետ Կարինե Գեւորգյանը` մեկնաբանելով Իրանում զանգվածային բողոքների հետ կապված իրադրությունը:
Նրա խոսքով՝ բողոքի ակցիաների պատճառը կարող է շուկայում գների չարաշահումները լինեն, որոնք, ըստ նրա, իսկապես շատ բարձր են, ինչպես նաեւ փոխարժեքային ոլորտի չարաշահումները, երբ քաղաքացիները ստիպված են անարդարացիորեն բարձրացված փոխարժեքով արտարժույթ գնել:
«Արեւմտյան լրատվամիջոցները տեղեկատվությունը բավական միակողմանի եւ աղավաղված են ներկայացնում: Այնուամենայնիվ, նրանք չեն չափազանցնում, երբ ասում են, որ ելույթները զանգվածային բնույթ են կրում», - բացատրել է Գեւորգյանը` հավելելով, որ Իրանի պաշտոնական տվյալներով, հանրահավաքների ժամանակ 12 մարդ է զոհվել:
Սակայն, նրա խոսքով, ցուցարարների թվում զոհեր են եղել, ոչ թե իրավապահների հետ բախումների պատճառով, այլ անհայտ մարդկանց պատճառով, որոնք կրակել են ամբոխի միջից եւ փորձել են սրել առանց այդ էլ շատ լարված իրավիճակը:
Բացի դրանից, Գեւորգյանը կարծում է, որ ներկայիս կառավարությունը եւ ոստիկանությունը զսպվածություն են ցուցաբերել եւ անկարգությունները ճնշելու համար ավելի խիստ միջոցներ չեն ձեռնարկել, այլ սահմանափակվել են ջրցանների օգտագործմամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Իրանում ութ տարիների ընթացքում ամենախոշոր հակակառավարական բողոքի ակցիաներ են սկսվել:
Երկրի իշխանություններից պահանջում են հաղթահարել աղքատությունը, ազատել քաղբանտարկյալներին, վերջ դնել ոստիկանության կամայականությունններին եւ դադարեցնել Եմենում, Սիրիայում եւ Իրաքում հակամարտությունների մասնակցությունը: Ուժայինները ջրցաններ են օգտագործել եւ տասնյակ ակտիվիստների ձերբակալել:




























