NASA-ի գիտնականները հայտարարել են, որ մարդկությունը տիեզերական ապոկալիպսիսից հետո կարող է ողջ մնալ: Այդ ժամանակ մարդիկ կկարողանան արդեն այլ մոլորակներ յուրացնել, հաղորդում է Vistanews-ը:

Աստղաֆիզիկոսները համոզված են, որ տիեզերական ապոկալիպսիսը կարող է մի քանի միլիարդ տարի հետո տեղի ունենալ, երբ տեղի կունենա Արեգակնային համակարգի ոչնչացումը:

Այդ ժամանակ Ծիր Կաթինի ջերմաստիճանը կտրուկ կփոխվի եւ բնակության հիմնական գոտին կլինի Մարսը: Կարմիր մոլորակում մարդիկ կկարողանա ապրել միայն 1,5 միլիարդ տարի:

Այնուհետ մարդկությունը ստիպված կլինիկ շարունակել փնտրել այլ էկզոմոլորակներ: Բացի Մարսից, Սատուրնի Տիտան եւ Էնցելադ արբանյակները կարող են կյանքի համար հարմար լինել:

Հայտնի է, որ վերը նշված աստղերը ամբողջովին ծածկված են սառույցի շերտով, բայց Արեգակի փոփոխությունից հետո դրանք կհալվեն:

Կա նաեւ վարկած, որ տիեզերական ապոկալիպսիսից հետո մարդկությունը չի կարողանա ողջ մնալ, քանի որ մոլորակների մեծ մասը կոչնչանա: