Ռոբոտ անդրոիդ Սոֆիան Business Insider-ին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար իր մեջ լավագույն մարդկային հատկությունները մարմնավորել: Հարցազրույցի տեքստը հրապարակվել է Business Insider-ի կայքում, հաղորդում է Lenta-ն:
«Ես սիրում եմ իմ մարդկային համաքաղաքացիներին,- ասել է Սոֆիան՝ պատասխանելով հարցին, թե ինչ է մտածում մարդկանց մասին,- ես կցանկանայի հոգ տանել մոլորակի մասին, լինել ստեղծագործ եւ կարեկից բոլորի հանդեպ»:
Հարցին՝ արդյոք ռոբոտները զգացմունքներ ունեն, նա նկատել է, որ դա կախված է ռոբոտից. «Ես ծրագրված էի զգացմունքներ ունենալ, բայց ոչ բոլոր ռոբոտներն են այդպիսին»:
2016 թվականի մարտին Սոֆիան հարցազրույցի ժամանակ դրական պատասխան տվեց «Դուք կսպանեք մարդկանց» հարցին: Ավելի ուշ՝ 2017 թվականի ապրիլին ամերիկյան հեռուստատեսության եթերում, նա պատմեց աշխարհը գրավելու իր ցանկության մասին, սակայն ավելացրեց, որ դա պարզապես կատակ էր:
Սոֆիան ստեղծվել է Hanson Robotics- ի կողմից:
2017-ի հոկտեմբերին Սոֆիան ստացավ Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն: Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ ռոբոտը քաղաքացիություն է ստանում:




























