Իրանում ցուցարարը որսորդական հրացանից ոստիկանության աշխատակիցների  վրա կրակ է բացել, մեկ մարդ սպանվել է, երեքը՝ վիրավորվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով IRIB հեռուստաալիքին:

Միջադեպը տեղի է ունեցել Իսֆահանի նահանգի Նեջեֆաբադ քաղաքում:

«Անկարգությունների մասնակիցը Նեջեֆաբադ քաղաքում որսորդական հրացանից ոստիկանության աշխատակիցների  վրա կրակ է բացել, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել», — նշվում է Telegram հեռուստաալիքի հաղորդագրությունում: