Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանում բողոքի ցույցերի մասնակիցներին կաջակցի: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը եւ ես, որպես ԱՄՆ փոխնախագահ, չենք կրկնի անցյալում մեր երկրում թույլ տրված խայտառակ սխալը, երբ մյուսները մի կողմ կանգնած անտեսում էին դաժան ռեժիմի դեմ պայքարող իրանցիների հերոսական դիմադրությունը», - Twitter-ում գրել է նա:
«Իրանի ժողովրդի աճող դիմադրությունը այսօր հույս ու հավատ է տալիս բոլոր նրանց, ովքեր պայքարում են ազատության համար, ովքեր պայքարում են բռնապետության դեմ»:




























