Ոստիկանության Արարատի բաժնում օրերս ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պահակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքներն ստացել է աշխատավայրում՝ իր մոտ առանց համապատասխան թույլտվության պահվող մեկփողանի հրացանից անզգուշորեն կրակելու հետևանքով: Հրացանն առգրավված է:
Կատարվում է քննություն:





























