ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը , մեկնաբանլեով Իրանում սկսված բողոքի ցույցերը, հայտնել է, որ եկել է այդ մերձավորարեւելյան պետությունում փոփոխությունների ժամանակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Երկար տարիներ իրանական մեծ ժողովուրդը ռեպրեսիաների էր ենթարկվում։ Նա սնունդի ու ազատության կարիք ունի։ Իրանում մարդու իրավունքների խախտումների հետ միասին թալանվել են երկրի նյութական բարիքները։ Եկել է փոփոխությունների ժամանակը»,- գրել է Թրամփն իր Twitter-ում։
Իրանական խոշոր քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են անցած շաբաթ երկրի բարդ տնտեսական իրավիճակի ֆոնին։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ բողոքի ցույցերի ժամանակ տասը մարդ է զոհվել, սակայն իշխանությունները պնդում են, որ «անվտանգության ուժերը կրակ չեն բացել ցուցարարների վրա»։ Նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ նշել էր, որ այդ անկարգությունների պատճառը ոչ միայն ներքին խնդիրներն են ,այլեւ արտաքին հրահրումները ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի աշխատակազմը պաշտոնապես աջակցել է իրանցի ցուցարարներին , իսկ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտնել է, որ Վաշինգտոնը չի անտեսի Իրանի բողոքի շարժումը։



























