Աշխարհի ամենատարածված կրիպտոարժույթը 2018-ի սկզբից բացասական դինամիկա է ցույց տվել՝ 2015-ից հետո առաջին անգամ, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
CoinMarketCap պորտալի տեղեկություններով՝ երեւանյան ժամանակով 11։20-ի դրությամբ բիթքոինն էժանացել էր 3․08 տոկոսով՝ հասնելով 13․5 հազար դոլարի։ Bitfinex բորսայում կրիպտոարժույթն էժանացել է 4․43 տոկոսով, իսկ GDAX –ում՝ 0․97 տոկոսով։
Հունվարի 1-ի դրությամբ բիթքոինն էժանացել է ավելի քան 3 տոկոսով։ Համեմատության համար ասենք, որ 2017-ի առաջին օրը կրիպտոարժույթի գինը 3․6 տոկոսով աճել է, հասնելով 998 դոլարի, իսկ տարվա արդյունքներով՝ 14 անգամ թանկացել է։
Մինչեւ անցած տարվա դեկտեմբեր բիթքոինի արժեքը չէր գերազանցում 10 հազար դոլարը, իսկ դեկտեմբերի 18-ին այն արդեն հասել էր 19․511 հազար դոլարի։ Դեկտեմբերի երկրորդ կեսին պայթունանման աճից հետո, սկսվել է կրիպտոարժույթի անկումը։ Դեկտեմբերի վերջին օրերին այն արագացել է Bitcoin God (GOD) նոր կրիպտոարժույթի ներդրման մասին նորությունների ֆոնին։
Այս պահին կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան, CoinMarketCap-ի տվյալներով, կազմում է 627․88 մլր դդոլար։ Բիթքոինի մասնաբաժինը կազմում է ամբողջ շուկայի մոտ 36․1 տոկոսը։




























