Ոստիկանությունն ու ներքին անվտանգության ուժերը «ամբողջովին վերահսկում են Թեհրանի ու Իրանի մյուս քաղաքների իրավիճակը, որտեղ բողոքի ցույցեր էին անցնում»։ Այս մասին, Al Mayadeen-ի փոխանցմամբ, հայտնել է Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Ռամեզան Շարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ «ուժային կառույցները հաջողությամբ հաղթահարում են իրենց պարտականությունները ու ԻՀՊԿ –ի աջակցության կամ միջամտության կարիքը չկա»,- շեշտել է գեներալը։

Թեհրանի կենտրոնում նախօրեին երեկոյան մոտ 100 ցուցարար էր հավաքվել, սակայն իրավապահները ցրել են նրանց, կազմակերպիչներից մեկին էլ ՝ ձերբակալել։

Նեջեֆաբադ քաղաքում երկուշաբթի ցուցարարներից մեկը կրակ է բացել իրավապահների վրա՝ սպանելով երկու հերթապահների։