Իրանի իշխանությունները բացել են Իրաքի Քուրդիստանի հետ սահմանակետերը, որոնք փակվել էին հոկտեմբերին, հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Էրբիլում իրանական հյուպատոսությունը։

«Իրաքի կառավարության հետ խորհրդակցություններից հետո Իրաքի Քուրդիստանի հետ սահմանակետերը Պարվիզհանում ու Տամարչինում, որոնք փակվել էին սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախացման հանրաքվեից հետո, բացվել են»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրաքի ԱԳՆ-ն 2017-ի հոկտեմբերի 15-ին հայտնել էր, որ Իրանը փակել է Իրաքի Քուրդիստանի հետ սահմանակետերը Բաղդադի կառավարության խնդրանքով։ Ավելի ուշ բացվել է Բաշմակ շրջանի սահմանակետը։

Բաղդադի ու Իրաքի Քուրդիստանի հակամարտությունը սրվել էր այն բանից հետո, երբ սեպտեմբերին քրդերն անկախացման մասին հանրաքվե են անցկացրել, որը Իրաքը չէր ընդունում։ Հոկտեմբերի կեսերին իրաքյան ուժայինները սկսել են գործողություն՝ քրդական զինված խմբավորումների հսկողության տակ գտնվող տարածքի հանդեպ հսկողությունը վերականգնելու համար։