Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանամերձ շրջաններում դաշտային մկները սկսել են ոչնչացնել հացահատիկային կուլտուրաների ցանքատարածությունները։ Այդ մասին հաղորդում են վրացական եւ ադրբեջանական լրատվամիջոցները։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության կարծիքով՝ այս իրավիճակը ստեղծվել է գլոբալ տաքացման հետեւանքով։
Կրծողները ոչնչացնում են ամեն ինչ՝ սկսած խոտից, վերջացրած ցորենով։ Նրանց դեմ օգտագործվում են թունաքիմիկատներ, սակայն՝ անօգուտ։ Վրացական աղբյուրները նշում են, որ գրեթե 5 հազ. հա-ի վրա տարածված դաշտային մկները անսովոր սոված են, եւ մեկ օրվա ընթացքում ուտում են այնքան, որքան սովորաբար մեկ տարվա ընթացքում։





























