Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը համակարգչային տեղեկատվության մեջ ապօրինի մուտք գործելու մեղադրանքով 2 մարդու դատապարտեղ է 2-ական տարի պայմանական ազատազրկման: Վերջիններս դատապարտվել են Ֆիլիպ Կիրկորովի ինտերնետային էջը կոտրելու համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Դատարանի վճռի համաձայն` «Գլոբա Մեդիա Գրուփ»-ի գլխավոր տնօրեն Նինա Յուրովան եւ հայտնի երգչի նախկին օգնական Վերա Յապոնցեւան գործել են կազմակերպված խմբավորման կազմում, ինչը դիտարկվել է որպես մեղմացուցիչ հանգամանք, սակայն կանայք չեն խոստովանել իրենց մեղքը: