Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ-ի գլխավորությամբ կատարվել է Մայր Աթոռի վարչական նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ նոր կառույցը նախագծվել է Մայր Աթոռի ճարտարապետա-շինարարական բաժնի կողմից: Մասնաշենքը, որտեղ տեղակայվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամը եւ ԷԿԼՕՖ հիմնադրամը, կառուցվում է Մայր Աթոռի, Կլոր սեղանի եւ ԷԿԼՕՖ-ի միջոցներով:
Վերջում Կլոր սեղան եւ ԷԿԼՕՖ հիմնադրամների գործադիր տնօրեններ Կարեն Նազարյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը մասնաշենքի կառուցման արձանագրությունը զետեղել են շենքի հիմքերում:




























