Իրանի քաղաքների փողոցներ են դուրս եկել մի քանի հարյուր մարդիկ՝ իրենց բողոքը հայտնելու բռնության բռնկումների դեմ, որոնք տեղի են ունեցել երկիրն ընդգրկած ցույցերի ընթացքում, հայտնում է Press TV հեռուստաալիքը:
Ցույցերը տեղի են ունենում Ահվազ, Բուշիր, Իլամ եւ Խորեմաբադ քաղաքներում: Ցույցերի մասնակիցների ճշգրիտ թիվը չի հաղորդվում:
Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մեշհեդը, Իսպահանը եւ Ռեշթը, դեկտեմբերի 28-ից բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ցույցերի պատճառը երկրի ներքին խնդիրների, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքի հետեւանք է: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ անկարգությունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Վերջին 3 օրում Թեհրանում ձերբակալվել է մոտ 450 մարդ:




























