Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը եւ Հասան Ռոհանին քննարկել են Իրանում ընթացող բողոքի ակցիաները, որոնք սկսվել են դեկտեմբերի 28-ին:
Էրդողանն ընդգծել է, որ Անկարան նշանակություն է տալիս Իրանի կայունությանն ու հասարակական կարգի ապահովմանը, հայտնում է «Անադոլու»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը: Նա աջակցել է խաղաղ ակցիաների անցկացման իրավունքն օգտագործելիս օրենսդրության անթույլատրելիության վերաբերյալ Ռոհանիի կարծիքին:
Իրանի նախագահն իր հերթին Թուրքիայի առաջնորդին երախտագիտություն է հայտնել, դյուրազգացության համար եւ հույս հայտնել, որ իր երկրում ակցիաներն առաջիկա մի քանի օրերին կդադարեն:
Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մեշհեդը, Իսպահանը եւ Ռեշթը, դեկտեմբերի 28-ից բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ցույցերի պատճառը երկրի ներքին խնդիրների, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքի հետեւանք է: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ անկարգությունների զոհ է դարձել առնվազն 20 մարդ: Վերջին 3 օրում Թեհրանում ձերբակալվել է մոտ 450 մարդ:




























