Իսրայելի ներքին անվտանգության գործակալությունը հայտարարել է Արեւմտյան ափին գործող «իրանական լրտեսության օղակի» հայտնաբերման եւ դրա պաղեստինյան առաջնորդի ձերբակալման մասին:
Տեղեկացվում է, որ Հեբրոնի 29-ամյա բնակիչ Մոհամմեդ Մահարմը կասկածվում է իրանական գործակալ լինելու համար: Նրան հանձնարարվել էր իսրայելցիների վրա հարձակման նպատակով մահապարտ ահաբեկիչների և զինյալների գրավել: Իր գործունեության համար նա 8000 դոլար էր ստացել:




























