Փրիսթոնի համալսարանի գիտնակարնները պարզել են, որ օգտատերերի գաղտնաբառերն ու գաղտնի տեղեկատվությունը կարելի է գողանալ համացանցում գովազդի միջոցով։ Հատուկ սկրիպտը կարող է գողանալ բրաուզերում առկա նրանց տվյալները, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով TechRadar-ը։

Փորձագետների խոսքով, սկրիպտը, որը կա սովորական բաներայի գովազդում, ունակ է հավաքել էլեկտրոնային հասցեի եւ գաղտնաբառերի վերաբերյալ տվյալները։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ բրուզերը գրանցում է լոգինն ու գաղտնաբառը։ Այդ պահին սկրիպտը գողանում է տեղեկատվությունը։ Վիրուսը միշտ չէ, որ գողանում է գաղտնաբառերը, օրինակ, երբեմն նրա համար հավարար է բանկային քարտերի տվյալները եւ օգտատիրոջ գտնվելու վայրը։

Մասնագետները խորհուրդ են տվել բրաուզեր ստեղծողներին ավելի լավ պաշտպանել գաղտնաբառերը։ Քանի դեռեւս համակարգն իդեալական չէ, փորձագետները խորհուրդ են տալիս անջատել լոգինների ու գաղտնաբառերի ավտոմատ պահպանման ֆունկցիան եւ ձեռքով հավաքել դրանք։