Իրանի նոր արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին առաջիկայում կայցելի Ադրբեջան: «Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ լավն են: Առաջիկայում ծրագրում եմ այցելել Ադրբեջան»,- հայտարարել է Սալեհին ANS TV-ին տված հարցազրույցում: Նախարարը ադրբեջանցի լրագրողների հետ զրուցել է ադրբեջաներեն:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դեկտեմբերի 13-ին պաշտոնանկ է արել Մանուչեհր Մոթաքիին: Այդ պաշտոնին նշանակվել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալքբար Սալեհին:





























