Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ 34-ամյա Արթուր Մ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւոր Գարիկ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:





























