Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունը կայանալու է հունվարի 13-ից հետո: ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է նրա հաղթանակի մասին:
Պատասխանելով Լուկաշենկոյի երդմնակալության հնարավոր օրվա մասին, ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան նկատել է. «Կարծում եմ՝ Հին նոր տարվա կողմերը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 19-ին կայացած ընտրություններում Լուկաշնեկոն, պաշտոնական տվյալներով, հավաքել է 79,65 տոկոս ձայն: Ընտրություններից հետո տեղի ուենցած զանգվածային անկարգությունների ճնշումից հետո ձերբակալվել էին նախագահի 7 թեկնածուներ եւ ընդդիմության 600 ակտիվիստներ: