Լիտվան` ԵԱՀԿ-ի հաջորդ նախագահը, «բազում անհանգստացնող ազդակներ» է տեսնում կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ:

«Մինսկի խմբի համանախագահները պետք է արագացնեն բանակցությունների տեմպը, որի շրջանակում քաղաքական որոշումներ են փնտրում: ԵԱՀԿ-ն պետք է կարեւոր դեր կատարի կողմերի միջեւ փոխըմբռնման, համագործակցության եւ հանդուրժողականության տարածման հարցում», - հայտնել է Լիտվայի արտգործնախարար եւ ԵԱՀԿ-ի հաջորդ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2010-ի ԵԱՀԿ նախագահությունը  Ղազախստանինն էր, իսկ 2011-ին այն կփոխանցվի Լիտվային, 2012-ին` Իռլանդիային. 2013-ին` Ուկրաինային:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության ժամանակ ԵԱՀԿ-ում ձգձգված հակամարտությունների հարցով հատուկ ներկայացուցիչ է նշանակվելու: Այդ պաշտոնը կզբաղոցնի Լիտվայի ԱԳՆ նախկին քարտուղար Գեդրյուս Չեկուոլիսը: