Skype-ում ռուսերեն նամակ է տարածվել, որում նշված է, որ VoIP ծառայության սերվերը գերծանրաբեռնված է, այդ պատճառով, իբր Skype-ի ադմինիստրացիան խնդրում է ակտիվ օգտագործողներին հաստատել իրենց ծրագրի հաճախակի օգտագործումը, եւ ուղարկել նամակը 15 ընկերների։
NEWS.am-ը տեղեկացնում է, որ նամակը սփամ է, որն ուղարկվել է ըստ երեւույթին ծրագրի օգտագործողների ցանցային անունները ճշտելու համար, ինչին կհետեւի նաեւ գաղտնաբառի կոտրումը։ Տեղեկացնենք, որ Skype-ի պաշտոնական բլոգում http://blogs.skype.com/en/ տեղադրված է Skype-ի գործադիր տնօրեն Թոնի Բեյթսի դեկտեմբերի 23-ի հարցազրույցը, որում Բեյթսը նշում է, որ Skype-ն արդեն աշխատում է 90 տոկոս հզորությամբ։ «Կարծում եմ, որ այն կիբերհարձակման հետեւանք չէ, սակայն դեռ վերլուծում ենք, ավելի հանգամանորեն հասկանալու տեխնիկական խնդրի պատճառները, եւ խորը հետազոտությունից հետո հանգամանորեն կներկայացնենք հանրությանը»,- ասել է Բեյթսը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին եւ 23-ին Skype ծրագիրը չի աշխատել մոտ 10-20 մլն օգտագործողների մոտ։





























