Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերիին հայտարարել է Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի դավադրության մասին, որն ուղղված է երկրում անկարգությունների բորբոքմանը, հաղորդում է IRNA-ն:
Նրա խոսքով՝ ծրագրի գլխավոր նախագծողը եւ Իրանում անկարգությունների առաջացման խմբի ստեղծողը եղել է ԿՀՎ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի նախկին ղեկավար Մայքլ Դ'Անդրեան:
«Իրանում անկարգություններ առաջացնելու համար ստեղծվել է հատուկ խումբ, որում ընդգրկվել են ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան: Խումբը գլխավորում է Մայքլ Դ'Անդրեան եւ Իսրայելի «Մոսադ» արտաքին հետախուզական ծառայություն հետ կապ ունեցող սպաներից մեկը: Խմբի բոլոր ծախսերը կատարել է Սաուդյան Արաբիան», - հայտարարել է Իրանի գլխավոր դատախազը:
Նա ավելացրել է, որ ծրագիրը կոչվում է «Հաջորդական կոնվերգենցիայի դոկտրին» եւ դրա մշակման տվյալները հավաքվել են մի քանի տարվա ընթացքում:
Ըստ նրա՝ Իրանի Էրբիլ քաղաքում եւ Աֆղանստանում ստեղծվել է գործողությունների երկու բջիջ ԻՊ անդամներին բողքի ակցիաներին ներգրավելու նպատակով:
2017-ին New York Times-ը, վկայակոչլեով ամերիկյան հետախուզության աղբյուրներին, հաղորդել էր, որ ԿՀՎ-ում իրանական հարցերով կզբաղվի «Մութ արքայազն» եւ «Այաթոլա Մայք» մականուններով Մայքլ ԴԱնդրեան: Ավելի վաղ նա ղեկավարում էր «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի որոնումների գործողությունը:
Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են Թեհրանը, Մաշհեդը, Իսֆահանը եւ Ռեշտը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաեւ այլ երկրների կողմից սադրանքներով: Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ առնվազն 20 մարդ դարձել է անկարգությունների զոհ, վերջին երեք օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում ձերբակալվել է շուրջ 450 մարդ:
Նախօրեին ԻՀՊԿ հրամանատար Մուհամմադ Ալի Ջաֆարին ասել է, որ երկրում ցուցարարների համար խոռվությունը անհաջող ավարտ է ունեցել:
Հունվարի 4-ին Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլրեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ երկրում բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 42 հազար մարդ:




























