ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կաջակցի Իրանում բողոքի ակցիաների մասնակիցներին: Այս մասին The Washington Post թերթում հրապարակված հոդվածում գրել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:
«Մեր վարչակազմը կշարունակի աջակցել ազատության ձգտող բողոքի ակցիայի մասնակիցներին եւ պահանջում է, որ Իրանի առաջնորդները դադարեն վտանգավոր եւ ապակայունացնող գործողություններ ձեռնարկել ինչպես իրենց երկրում, այնպես էլ արտասահմանում », - ասել է նա:
Նրա խոսքով՝ «Բարաք Օբամայի վարչակազմը իրենց երկրում փոփոխություններ պահանջող եւ այդ կապակցությամբ քայլեր իրականացնել ցանկացող իրանցիներին աջակցություն ցույց չի տվել եւ դրանով ուժ է տվել Իրանի դաժան առաջնորդներին բողոքի ակցիաները ճնշելու համար»:
«Այսօր Իրանի ժողովուրդը ազատության պահանջով նորից է դուրս եկել փողոց եւ ԱՄՆ-ն, նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ նրանց աջակցություն են հայտնել: Այս անգամ մենք չենք լռի: <...> Նախագահ Թրամփը քննարկում է, թե ինչ լրացուցիչ միջոցներ կարող է ձեռնարկվել Իրանի ռեժիմին ագրեսիվ պահվածքի համար պատժելու նպատակով», - ասել է Փենսը:
Փոխնախագահը անհրաժեշտ է համարել քննադատել «ԱՄՆ, ինչպես նաեւ Միավորված ազգերի եվրոպական շատ գործընկերների» նրա համար, որ նրանք, ըստ Վաշինգթոնի, «վճռական հայտարարություններ չեն անում Իրանում աճող ճգնաժամի մասին»:




























