Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահի ծննդյան տոնի կապակցությամբ, երկրի բոլոր հեռուստաալիքների եթերում գերիշխում էր բարձր տրամադրությունը: Պատրաստվել էին բազում հեռուստահաղորդումներ, որոնք նկարագրում էին «արժանավոր առաջնորդ Իլհամ Ալիեւին» : Պատրաստվել էր տեսահոլովակ, որի երգում լսվում էին «Իլհամի հետ դեպի առաջ» տողերը:
Ադրբեջանի գլխավոր հեռուստաալիքն էլ ընդգծել է, որ «Իլհամ Ալիեւը աշխարհի 50 մլն ադրբեջանցիների առաջնորդն է»: Ալիեւն իր ամենասիրած հեռուստաալիքով իրեն նաեւ Իրանի ընդարձակ ադրբեջանական համայնքի առաջնորդ է անվանել: Համատեքստում հենց այդպես էլ նշվել է, որ նկատի են ունեցել ոչ թե Ալիեւի խորհդանշական առաջնորդությունը, այլ նրա առաջնորդությունը բառի ուղղակի իմաստով: Իսկ այդ ամենը չի կարող որպես սպառնալիք չընդունվել Իրանի կողմից:




























