Իրանի իշխանությունները ամբողջությամբ հեռացրել են Instagram սոցիալական ցանցի սահմանափակումները, որոնք սահմանվել էին երկրի մի շարք քաղաքներում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Mehr News Agency-ն:
Արեւմտյան ԶԼՄ-ների պնդմամբ՝ Իրանի իշխանությունները արգելափակել էին Instagram-ի եւ Telegram-ի ծառայությունները անցյալ շաբաթ երկրում ընթացող զանգվածային բողոքների կապակցությամբ: Telegram-ի արգելափակումը հաստատել էր նաեւ ընկերության հիմնադիր Պավել Դուրովը. իր թվիթերյան էջին վերջինս գրել էր, որ այս քայլը հետեւել է Իրանի իշխանությունների՝ ցուցարարկների կողմից օգտագործվող մի շարք հեռագրային ալիքների փակման պահանջի մերժումից հետո:




























