Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հյայտարարել է, որ իրեն մեղադրել են Կիոտոյի արձանագրության քվոտաներով ստացվող եւս 960 գրիվեն գումարի կոնվերտացման մեջ:

«Այդ գումարն այն կոմիսսիոն փողերն են, որոնք կառավարությունը վճարել է Ազգային բանկին՝ երկրի գանձապետական հաշվում եղած գումարը եվրոյի փոխարկելու համար»,- լրագրողներին ասել է Տիմոշենկոն՝ գլխավոր դատախազության շենքից դուրս գալուց հետո, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Եվ դա նրանք անվանում են պետության կորուստ»,- նշել է Տիմոշենկոն, տեղի ունեցողն անվանելով «անհեթեթ քաղաքական բռնաճնշումներ»: Նա նաեւ հայտնել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունն իրեն հերթական հարցաքննության է կանչել դեկտեմբերի 27-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը խստացրել է Տիմոշենկոյի խափանման միջոցը՝ նրան տնային կալանք պարտադրելով: