Բարձր տեխնոլոգիաների օգնությամբ անհայտ անձինք «գողացել են» տիեզերագնաց Յուրի Գագարինի հուշարձանը, որը գտնվում է Մոսկվայի Լենինյան պողոտայում, հաղորդում է Lifenews-ը:
Դեպքի ականատեսները պատմել են, որ սկզբում Գագարինի հուշարձանի ոտքերի մոտ ինչ-որ լույս է երեւացել: Ուշադիր դիտելիս, նրանք նկատել են թվեր եւ սկսվել է հետ հաշվարկը՝ 9-ից 1:
«Հետո հուշարձանի ոտքերի մոտ ինչ որ բան այրվեց, կարծես Գագարինի կոշիկները վերածվեցին հրթիռի հիմքի: Ուժեղ կրակ արձակվեց եւ արձանն անհետացավ»,- պարբերականին պատմել են ականատեսները:
Որոշ ժամանակ անց սակայն, հուշարձանը կրկին հայտնվել է իր հին տեղում:
Արտաքնապես ամեն ինչ երեւացել է այնպես, որ հուշարձանից մնում է միայն պատվանդանը, բայց որոշ ժամանակ անց, հուշարձանը կրկին «հայտնվում է»:





























